bfa_arm

«Գյումրի»-ն հաղթեց «Արցախ» ակումբին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Գյումրի»-ն տարավ իր յոթերորդ հաղթանակը՝ 73-67 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորս էր (Գյումրի)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 24 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

«Գյումրի»-ն անցկացրած խաղերից հետո տարել է 7 հաղթանակ, կրել նույնքան պարտություն:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին. ժամը՝ 18:30-ին «Արցախ»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին: