bfa_arm

Ֆիլիպիններում մեկնարկել է ՖԻԲԱ-ի 22-րդ Կոնգրեսը

Օգոստոսի 23-24-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անց է կացվում ՖԻԲԱ 22-րդ Կոնգրեսը:

Կոնգրեսի օրակարգում քննարկվել են ազգային ֆեդերացիաների հզորացման ծրագրերը, կանանց բասկետբոլի զարգացման հեռանկարները և ամփոփվել 2019-2023թթ. կատարված աշխատանքները:

Կոնգրեսին մասնակցում է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը:

Նշենք, որ օգոստոսի 25-ից մեկնարկում է ՖԻԲԱ Աշխարհի առաջնությունը: Այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 10-ը, իսկ խաղերը տեղի կունենան Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Ինդոնեզիայում: