bfa_arm

Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը մեկնեց Անդորրա

Հայաստանի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները.

1)Սեդա Գաբրիելյան
2)Էմիլի Շաբանի
3)Ջիաննա Կեկլիկյան
4)Էլեն Խաչատրյան
5)Ջովաննա Գասպարյան
6)Լիլիթ Գևորկովա
7)Մերի Ոսկանյան
8)Ալինա Բարսամ
9)Սարինե Դերդերյան
10)Անիելա Հավանճյան
11)Մեղրի Ասատուր

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Լիաննա Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Մ16 աղջիկների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: