bfa_arm

«Ալ Ռիադին»՝ VBET Եվրասիական լիգայի հաղթող

Բասկետբոլի VBET Եվրասիական լիգան ավարտվեց «Ալ Ռիադիի» հաղթանակով:

Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած եզրափակիչում լիբանանյան ակումբը 76։75 հաշվով առավելության հասավ «Վահագնի Սիթիի» նկատմամբ և նվաճեց չեմպիոնի կոչումը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։

Հայտնի դարձան նաև VBET Եվրասիական լիգայի լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Ջորդան Ուաթսոն («Դվին»)
Լավագույն խաղարկող՝ Ալի Մանսուր («Ալ Ռիադի»)
Լավագույն հարձակվող՝ Դարիուս Կլարկ («Վահագնի Սիթի»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկ Գյոկչյան («Ալ Ռիադի»)
Լավագույն կենտրոնական՝ Թրավլ Ջոնս («Վահագնի Սիթի»)

MVP-ն բաժին հասավ Ամիր Սաուդ «Ալ Ռիադի» ակումբից:

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:
Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: