bfa_arm

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի FIBA Esports մրցաշարին

Ապրիլի 16-ից մայիսի 9-ը տեղի կունենա FIBA Esports Open 2021 մրցաշարը։ 60 երկրների մեջ առաջին անգամ կլինի նաև Հայաստանը։

6 թիմ պայքար կմղի Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գոտում, 8 թիմ կներկայանա Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտում, Հարավային Ամերիկայի գոտում կպայքարի 7 թիմ, իսկ 28-ը հանդես կգա Եվրոպական գոտում:
Հայաստանի հավաքականը պայքարի մեջ կմտնի ապրիլի 23-ից 25-ը։

Բոլոր խաղերը հասանելի կլինեն FIBA-ի թվային ալիքներում, կլինեն ուղիղ հեռարձասկումներ Facebook, Twitch և YouTube հարթակներում: