bfa_arm

Կայացել է ՖԻԲԱ գլխավոր խորհրդի արտահերթ օնլայն նիստը

Օնլայն նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված առաջիկա բասկետբոլային միջոցառումների հետ։

ՖԻԲԱ-ն ամենօրյա ռեժիմով շարունակում է հետևել Covid-19-ի իրավիճակին և քննարկել հետագա առաջնութունների անցկացման կամ կասեցման տարբերակները՝ կախված աշխարհում տիրող իրավիճակից։

Եվրոպայի առաջնությունների հետ կապված ստույգ որոշումները կհրապարակվեն շուտով։

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 տարբեր տարիքային հավաքականներ ամռանը պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությունների։