bfa_arm

Ինգա Մանուչարյանը շարունակում է հաջող ելույթները Ղազախստանում



Ղազախստանում ավարտվեց կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը, որից հետո կմեկնարկեն փլեյ-օֆֆ փուլի խաղերը: Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 30-ից մայիսի 9-ը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ակտաուի «Կասպիյ» թիմը, որի կազմում շարունակում է հաջող ելույթներ ունենալ Ինգա Մանուչարյանը: Կայացած վերջին 2 խաղերում Ինգան վաստակել է 32 միավոր:

Ներկայումս հայ տաղանդավոր բասկետբոլիստուհին առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է:
«Կասպիյ» թիմի մարզիչներն են հայազգի Բագրատ և Համլետ Առաքելյանները:

Հիշեցնենք, որ Ինգա Մանուչարյանը նախկինում հանդես է եկել լատվիական «Պապիրս» և ղազախական «Սինեգորիե» թիմերում: