bfa_arm

Սևակ Քեթենջյանը՝ Հայաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Սևակ Քեթենջյանը։

Քեթենջյանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: Այդ ակումբում գրանցել է մի շարք հաջողություններ: 2018 թվականին նա դարձել է Լիբանանի առաջնության չեմպիոն և գավաթակիր: Որպես մարզիչ՝ 2022-2023թթ․-ին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին:

2023թ․-ին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։

Նշենք, որ Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը Ալբանիայում: