bfa_arm

«Հատիս»-ն առավելության հասավ «Լես Ֆոքսիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 77-63 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 14 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: