bfa_arm

«Գյումրի»-ն առավելության հասավ «Լես Ֆոքսիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Գյումրի»-ն տարավ իր վեցերորդ հաղթանակը՝ 71-67 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին. ժամը՝ 15:00-ին «Հատիս»-ը կընդունի «Գյումրի»-ին: