Կիսաեզրափակիչ շարքի երկրորդ խաղում միմյանց հետ մրցեցին «Արցախ»-ն ու «Հատիս»-ը:
«Հատիս»-ը, 79-78 հաշվով առավելության հասնելով «Արցախ»-ի նկատմամբ, տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ եզրափակիչ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
«Հատիս»-ը եզրափակիչում ուժերը կչափի «Գյումրի»- «Երևան Բասկետ» զույգի հաղթողի հետ։