bfa_arm

«Արցախ»-ն առավելության հասավ «Լես Ֆոքսիս»-ի դեմ խաղում


Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արցախ»-ը տարավ իր երրորդ հաղթանակը՝ 59-54 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 3 հաղթանակ, կրել 9 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին. ժամը՝ 18:30-ին «Գյումրի»-ն կընդունի «Երևան Բասկետ»-ին: