bfa_arm

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք. «Վահագնի Սիթին» հաղթանակ տարավ «Դվինի» նկատմամբ

Ընթանում են VBET Ա-Լիգայի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնական պայքարում միմյանց դեմ են մրցում «Վահագնի Սիթին» և «Դվինը»:
«Վահագնի Սիթին» եզրափակիչի չորրորդ խաղում առավելության հասավ «Դվինի» նկատմամբ: Շարքի հաշիվն է 2-4՝ հօգուտ «Վահագնի Սիթիի»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դարիուս Կլարկն էր «Վահագնի Սիթիից», որը վաստակեց 30 միավոր:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 5 հաղթանակ: