bfa_arm

VBET Եվրասիական լիգա․ «Դվին»-ը պարտվեց «Ալ Ռիադի»-ն

Երևանում շարունակում են ընթանալ VBET Եվրասիական լիգայի հանդիպումները:

«Դվին» ակումբն առաջին պարտությունը կրեց այս մրցաշարում:

VBET Եվրասիական լիգայում «Դվին»-ը 96-101 հաշվով պարտություն կրեց Լիբանանի «Ալ Ռիադ» ակումբի կողմից։

Նախորդ երկու հանդիպումներում հայկական թիմը հաղթանակ էր տարել ռուսական ակումբների նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դեմետրիուս Լևարիթին էր «Դվինից», որը վաստակեց 31 միավոր:

Մարտի 28-ին «Դվին»-ը կմրցի «Վահագնի Սիթի»-ի հետ: Հանդիպման մեկնարկը ժամը 15:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: