bfa_arm

«Հատիս»-ը հաղթեց «Գյումրի» ակումբին

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հերթական խաղում «Հատիս»-ը տոնեց իր չորրորդ հաղթանակը՝ 116-85 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սառա Էդմոնդն էր (Հատիս)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-ին. ժամը՝ 18:30-ին «Երևան Բասկետ»-ը կընդունի «Հատիս»-ին: