bfa_arm

«Երևան Բասկետ»-ը հաղթեց «Արցախ» ակումբին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը տարավ իր յոթերորդ հաղթանակը՝ 101-73 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 7 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին. ժամը՝ 12:00-ին «Արցախ»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: