Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ:
ՀԲՖ-ից հուշագիրը ստորագրեց փոխնախագահ Վահագն Հարությունյանը: Նրա խոսքով՝ նոր մանրահատակն իսկական շքեղություն է հայկական սպորտի համար.
«Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 4 երկրների ներկայացուցիչներ: