bfa_arm

«Լես Ֆոքսիսը» զիջեց «Հատիսին»

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Հատիսը» 87-58 հաշվով հաղթեց «Լես Ֆոքսիսի» հետ խաղում՝ տանելով իր վեցերորդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սեդա Գաբրիելյանն էր (Հատիս)՝ վաստակած 26 միավորով:
Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 2-ին. ժամը՝ 18:00-ին «Հատիսը» կմրցի «Գյումրիի» հետ: