«Երևան Բասկետ»-ը 118-89 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 56 միավորով: Նա նաև 22 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 12 հաղթանակ, կրել 4 պարտություն:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին. ժամը՝ 18:30-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Հատիս»-ին: