«Երևան Բասկետ»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 93-80 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 10 հաղթանակ, կրել 4 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 46 միավորով: Նա նաև 23 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին. ժամը՝ 12:00-ին «Հատիս»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: