«Հատիսը» 69-56 հաշվով հաղթեց «Գյումրիի» հետ խաղում՝ տանելով իր հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էմոնի Վաշինգտոնն էր (Գյումրի)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին. ժամը՝ 20:00-ին «Երևան Բասկետը» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ: