bfa_arm

Հատիս»-ը հաղթեց «Երևան Բասկետ»-ին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

Փետրվարի 18-ին կայացած խաղում «Հատիս»-ը տարավ իր իններորդ հաղթանակը՝ 95-90 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Հատիս»-ը, որն
անցկացրած խաղերից հետո տարել է 9 հաղթանակ, կրել 1 պարտություն: