Հայաստանի հավաքականի հայազգի մարզիչն ինստագրամյան իր էջում հրապարակել է իրենց հանդիպման լուսանկարը, որին կից գրել է.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել հայ ձեռներեց և գյուտարար, Flagship Pioneering-ի և Moderna-ի հիմնադիր/գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ: Նա բասկետբոլի իսկական երկրպագու է»:
Հիշեցնենք, որ Ռեքս Կալամյանը «Դետրոյթ Փիստոնս» թիմի մարզիչն է և նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում: