«Հատիս»-ը տարավ իր տասմեկերորդ հաղթանակը՝ 93-87 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Հատիս»-ը, որն
անցկացրած խաղերից հետո տարել է 11 հաղթանակ, կրել 1 պարտություն:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին. ժամը՝ 18:30-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին: