bfa_arm

«Լես Ֆոքսիս»-ը հաղթեց «Արցախ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Լես Ֆոքսիս»-ը տարավ իր երրորդ հաղթանակը՝ 81-77 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դոք Ռայթն էր (Արցախ)՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Լես Ֆոքսիս»-ը տարել է 3 հաղթանակ և կրել 16 պարտություն: