bfa_arm

Ռեքս Քալամյանը և հավաքականի խաղացողները ժամանել են Երևան

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը ժամանել է Երևան: Նրա հետ միասին Զվարթնոց օդանավակայան են ժամանել նաև Զաք Թավիթյանը, Գաբրիել Աճեմյանը, Մեթյու Մադոյանը և Անդրե Զոհրաբյանը: Նրանց օդանավակայանում դիմավորել են ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը և ՀԲՖ Գործկոմի անդամ Արա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: