bfa_arm

Կանանց Հայաստանի Մ-16 հավաքականն առաջին խաղում պարտվեց Ալբանիային

Վրաստանում մեկնարկել են կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 37-61 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 23 միավոր: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին։

Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի 11-ին, ժամը 19:00-ին Վրաստանի հետ: