bfa_arm

Կանանց Մ16 հավաքականը Վրաստանում կմասնակցի Եվրոպայի առաջնության չելենջ–մրցաշարին

Կայացել է Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է E ենթախմբում։

Մ16 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան և Վրաստանը:

Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 9-ից 14-ը Վրաստանում:

Հիշեցնենք, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված`որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունն անցկացնել չելենջ—մրցաշարի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում։