bfa_arm

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում

2024-07-09 17:02
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 59:86 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն էր՝ վաստակած 16 միավորով: Նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին՝ մրցելով Կիպրոսի հետ: