Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
«Լես Ֆոքսիսը» 98-86 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետի» հետ խաղում՝ տանելով իր չորրորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Քելիսն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին. ժամը՝ 20:00-ին «Երևան Բասկետը» կմրցի «Հատիսի» հետ: