bfa_arm

VBET Եվրասիական լիգա. «Վահագնի Սիթի»-ն եզրափակչում է

Ավարտին է մոտենում Երևանում ընթացող VBET Եվրասիական լիգան:

«Վահագնի Սիթի»-ին չորրորդ և վճռորոշ խաղում ուժերը չափեց «Դվին»-ի հետ՝ առավելության հասնելով 86:76 հաշվով: Այս մրցաշարում սա այս թիմի երրորդ հաղթանակն էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջորդան Ուաթսոնը (Դվին), ով վաստակեց 32 միավոր:

Եզրափակիչում «Վահագնի Սիթի»-ն ուժերը կչափի Լիբանանը ներկայացնող «Ալ Ռիադի» ակումբի հետ: Հանդիպման մեկնարկը մարտի 29-ին`ժամը 20:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: