bfa_arm

Հայաստանի ազգային հավաքականը կընդունի մրցակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի տնային հանդիպումները կանցկացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ավստրիայի և Ալբանիայի թիմերը։

Մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն կընդունի 2024թ․ փետրվարի 25-ին կայանալիք Հայաստան-Ալբանիա և 2024թ․ նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան-Ավստրիա հանդիպումները։