Ժողովի օրակարգում քննարկվել են ազգային ֆեդերացիաների զարգացման, առաջիկա Եվրոպայի առաջնությունների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև ամփոփվել են 2021-2022 թվականներին կատարված աշխատանքները:
Ժողովի ընթացքում նշվել է, որ ներկայումս եվրոպական բասկետբոլը լիովին վերադարձել է իր բնականոն հունին, քանի որ
կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները գրեթե ամբողջությամբ չեղարկվել են:
Ժողովին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը: