bfa_arm

«Հատիս»-ն առավելության հասավ «Գյումրի»-ի դեմ խաղում

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին շրջանի չորրորդ խաղում «Հատիս»-ը տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ 111-94 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին. ժամը՝ 18:30-ին «Արցախ»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: