bfa_arm

«Մեգա»-ն դարձավ Կովկասյան լիգայի հաղթող

Ավարտին մոտեցավ Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության անդրանիկ մրցաշրջանը, որին մասնակցեցին հայկական և վրացական թիմեր:

Եզրափակիչ խաղում Վրաստանից ժամանած «Մեգա»-ն, 82։68 հաշվով առավելության հասնելով «Վահագնի Սիթի»-ի նկատմամբ, դարձավ առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Օտարի Բուլիավան (Մեգա), որը վաստակեց 26 միավոր: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում

Կովկասյան լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Նոր Բայազետ»-ը, իսկ չորրորդ հորիզոնականը՝ «Մեդ Ֆոքսիս»-ը:

Հայտնի դարձան նաև Կովկասյան լիգայի այս մրցաշրջանի լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Քելին Ադամս («Նոր Բայազետ»)

Լավագույն խաղարկող՝ Քենեթ Միլլեր («Վահագնի Սիթի»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Մեդ Ֆոքսիս»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Դեմոնտե Ֆլանիգան («Մեգա»)

Լավագույն կենտրոնական՝ Ռեջի Ջորջ («Դվին»)

Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան («Վահագնի Սիթի»)

Առաջնության MVP-ն բաժին հասավ Դեմիան Արչերին «Մեդ Ֆոքսիս» ակումբից, իսկ եզրափակիչ հանդիպումների ամենաարժեքավոր բասկետբոլիստ ճանաչվեց «Մեգա»-ն ներկայացնող Օտարի Բուլիավան:

Նշենք, որ Կովկասյան լիգայի 2021/2022 մրցաշրջանին մասնակցեցին 8 թիմեր: Հայաստանից մասնակցություն ունեցան «Մեդ Ֆոքսիս, «Վահագնի Սիթի», «Դվին», «Կիլիկիա», «Նոր Բայազետ», «Սուպերսոնիքս» ակումբները, իսկ Վրաստանից՝ «Մեգա»-ն և «Թելավի»-ն: