Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 69-82 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Տիգրան Մկրտումյանն էր՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Կայացած առաջին խաղում Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը առավելության էր հասել Ջիբրալթարի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին` մրցելով Ադրբեջանի հետ: