«Վահագնի Սիթին» եզրափակիչի երկրորդ խաղում կրկին առավելության հասավ «Դվինի» նկատմամբ (74-71)՝ շարքի հաշիվը դարձնելով 3-1:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ջորդան Ուաթսոնը («Դվին»), որը վաստակել է 32 միավոր:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 5 հաղթանակ:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին Միկա մարզահամալիրում: