bfa_arm

«Հատիս»-ը հաղթեց «Արցախ»-ին փլեյ-օֆֆի առաջին խաղում

Ընթանում են VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:

«Հատիսը»-ը 90-50 հաշվով առավելության հասավ «Արցախ» ակումբի հետ խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

«Հատիս»-«Արցախ» զույգից եզրափակիչ կանցնի այն թիմը, որը կունենա 2 հաղթանակ: