ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բասկետբոլի զարգացումը, և երաշխիքներ է տվել ՖԻԲԱ-ին, որ Հայաստանի հավաքականը մասնակցության հետ կապված որևէ խնդիր չի ունենա: Նրա խոսքով՝ պետությունը ամեն կերպ աջակցելու է հանդիպումների կազմակերպմանը և անցկացմանը:
Ռեքս Կալամյանն իր հերթին նշել է՝ Հայաստանի հավաքականը մեծ պոտենցիալ ունի՝ ընդգծելով, որ Հայաստանում և արտերկրում հանդես եկող մի շարք բասկետբոլիստներ առաջիկա տարիներին կարող են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցելու է Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին, որի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։