bfa_arm

SADA CUP 2022 | Հավատարմագրում

Ինչպես հայտնի է, հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի SADA CUP միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ միջոցառումը լուսաբանելու համար, կարող են իրենց հայտերն ուղարկել pressarmbasketball@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն և ԶԼՄ-ի անվանում: