bfa_arm

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Կիպրոսին

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 46:73 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն էր՝ վաստակած 8 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Վրաստանի հետ: