bfa_arm

Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ:

«Հոմենեթմեն»-ը Լիբանանի հայ համայնքի կողմից մեծ սեր վայելող ակումբ է:
Այն հաջողությամբ հանդես է գալիս Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:

Նշենք, որ Գաբրիել Աճեմյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն: