bfa_arm
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվեց առաջին խաղում
2021-07-13 21:23
Երևանում մեկնարկել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51-88 հաշվով պարտվեց Շվեցարիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց շվեյցարացի Էմմա Շարդոնը, ով վաստակեց 20 միավոր:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Փաթիլ Եագուպեանն էր՝ վաստակած 19 միավորով:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 15-ին, ժամը 20:15-ին Ուկրաինայի հետ: