bfa_arm

VBET Ա-Լիգա. «Էրեբունի»-ն առավելության հասավ «ԱԻԱ Սթարս»-ի դեմ խաղում

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունի»-ն և «ԱԻԱ Սթար»-ը:

«Էրեբունի»-ն տոնեց իր առաջին հաղթանակը՝ 99-58 հաշվով առավելության հասնելով «ԱԻԱ Սթարս» ակումբի նկատմամբ:

Խաղում ամենաարդյունավետը Ջալիլ Մայերսն էր (Էրեբունի)՝ վաստակած 25 միավորով: Նա նաև իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում: