bfa_arm

VBET Ա-Լիգա. «Ուրարտու»-ն հաղթեց «Գյումրի» ակումբին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և «Գյումրի»-ն:

«Ուրարտու»-ն տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 79-77 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Խաղում ամենաարդյունավետը Յուջին Քեմփբելն էր (Գյումրի)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում: