Թադե Մարտիրոսյանը՝ կանանց Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ
2024-12-17 17:07
Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:
2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզիչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» աղջիկների թիմը: 2018 թվականին նրա գլխավորած թիմը դարձել է Խաղաղօվկիանոսյան լիգայի չեմպիոն, իսկ ինքը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:
2024 թվականի ամռանը Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Նշենք, որ Մարտիրոսյանի գլխավորությամբ Մ16 կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 8-13-ը Կոսովոյում: