Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային հարթակներում, իսկ 2017 թվականին գլխավորել է տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:
Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում: