bfa_arm

Պաշտոնական․ Ռեքս Կալամյանը նշանակվել է «Միլուոկի Բաքսի» մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում։

NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը։

Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։

Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիային: