bfa_arm

Կանանց Մ-16 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում սկսել է նախապատրաստվել օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումներին։

Գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետևյալ 12 խաղացողները.

Անի Գրիգորյան
Աննա Գրիգորյան
Հռիփսիմե Սարգսյան
Լիանա Չատինյան
Նադեժդա Մաթևոսյան
Նատալյա Ներսիսյան
Սեդա Գաբրիելյան
Շահանե Մարգարյան
Սյուզաննա Հայրապետյան
Յանա Սիմոնյան
Ժաննա Խաչատրյան
Անի Մկրտչյան

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-14-ը Վրաստանում տեղի կունենա կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան և Վրաստանը: