bfa_arm

«Երևան Բասկետը» հաղթեց «Գյումրիի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Երևան Բասկետը» 79-73 հաշվով հաղթեց «Գյումրիին»՝ տանելով իր չորրորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էմոնի Վաշինգտոնն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին. ժամը՝ 18:00-ին «Լես Ֆոքսիսը» կմրցի «Երևան Բասկետի» հետ: